262 դիտում, 2021.01.14 15:01

Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ կազմին հրավիրում է իրավաբանական քննարկման

Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ կազմին հրավիրում է իրավաբանական քննարկման

Բարձրագույն դատական խորհրդի անդամի «Իմ քայլ»-ը խմբակցության թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը հունվարի14-ին հանդիպել է Լուսավոր Հայաստանի պատգամավորներիր հետ:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Ջհանգիրյանն իր թեկնածությանը դեմ արտահայտվող իրավաբաններին հանդիպման հրավեր է արել՝ նրանց մատնանշած խնդիրը մասնագիտական հարթության մեջ քննարկելու համար: Իսկ խնդիրը, ըստ մի շարք դատավորների ու ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի, նրա տարիքին է վերաբերում. նրանք պնդում են, որ ըստ դատական օրենսգքրի 65 տարին լրացած անձը չի կարող ընտրվել ԲԴԽ անդամ:

Ջհանգիրյանը հակադարձում է՝ պնդելով, որ եթե իր 65 տարին խնդրահարույց է, ապա ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարումը 70 տարեկանում եղել է հակասահմանադրական, հետեւաբար, այդ ընթացքում ԲԴԽ-ի կողմից դատավորների նշանակման միջնորդությունները եղել են աօպրինի, իսկ այդ դատավորների ընդունած ակտերը բեկանման ենթակա են: