Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտարարել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ Արցախի տարածքում գտնվող եկեղեցիներն ու պատմական հուշարձանները վտանգված են. հաղորդում է ռուսական Իզվեստիա լրատվական կայքը:
Կաթողիկոսի խոսքով՝ Բաքուն հրաժարվում է թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների մուտքը, որպեսզի նրանք անձամբ կարողանան գնահատել ժառանգության շուրջ ստեղծված իրավիճակը:
Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդն ընդգծել է, որ ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր ջանքերը՝ պատմական ու մշակութային հուշարձանների պահպանությունն ապահովելու համար: Նա նաև պատմել է, որ Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է հատուկ բաժին, որի նպատակն է վերահսկել միջազգային նշանակության հուշարձանների պահպանությունը:
Դեկտեմբերին փորձագիտական համայնքը քննարկում էր հայկական հուշարձաններին վերաբերող հարցերy: Այս մասին «Իզվեստիա» -ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Ազգային տնտեսության և պետական կառավարման ռուսական ակադեմիայի Հյուսիս-Արևմուտքի ինստիտուտի կառավարման և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Իննա Վետրենկոն:
- Ադրբեջանի և Լեռնային արաբաղի տարածքում կան համաշխարհային նշանակության շատ հայկական օբյեկտներ: Եվ միակ միջազգային կառույցը, որը կարող էր վերահսկել հուշարձանների պահպանությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն է: Խիստ մտահոգիչ է, որ Ադրբեջանն արգելում է փորձագետների մուտքը Ղարաբաղ: Եվ ոչ միայն հայկական կողմից: Այս իրավիճակում Մոսկվան կարող է նպաստել իրավիճակի կարգավորմանը, քանի որ Ռուսաստանը բանակցություններում խաղում է որպես արբիտր: Մեր երկիրը կարող էր ստանձնել այս առաքելությունը. Լոբբինգ իրականացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդներին ներս թողնելու որոշման համար և հայկական կողմի հետ երկխոսության մեջ մտնել, նրանց որոշակի երաշխիքներ տալ,- ասել է Իննա Վետրենկոն