194 դիտում, 2021.01.14 14:36

2020թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում սննդամթերքի գներն աճել են 7,2%-ով

2020թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում սննդամթերքի գներն աճել են 7,2%-ով

Հայաստանում վերջին մեկ տարվա կտրվածքով Ընդհանուր ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. դեկտեմբերը 2019թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 3,7%: Սննդամթերքի գներ: 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.9%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 7.2% գնաճ:  Այս մասին տեղեկացնում է Վիճակագրական կոմիտեն։

2020թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% հավելաճ): Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2020թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 2.9-3.7%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 3.3%-ով: 

Բանջարեղենի գները 2020թ. դեկտեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ աճել են 35,9%-ով, մրգինը 6,5%-ով։ 

Ձեթի միջին գնաճը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 35,3%: Ձուն թանկացել է 18.5%-ով:

2020-ի դեկտեմբերին՝ նախորդ դեկտեմբերի համեմատ, հացի և ալյուրի գները ևս աճել են՝ համապատասխանաբար, 7,3%-ով և 10,0%-ով։ Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում նույն ժամանակահատվածում արձանագրվել է 38,1% գնաճ։ 

Ոչ պարենային ապրանքների գներ: Ոչ պարենային ապրանքների շուկայում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 3.4%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 2.3% գնաճ: 2020թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.4%, բնակարանի նորոգման նյութերի, գորգերի և հատակի ծածկերի՝ 0.6%, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 0.8%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 1.0%,
մաքրող, լվացող միջոցների` 1.2%, կահույքի՝ 1.6%, հագուստի` 1.7%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի՝ 2.6%, դեղագործական ապրանքների, խոշոր կենցաղային սարքերի՝ 3.2%, վառելանյութերի և քսանյութերի՝ 3.5%, ոսկերչական զարդերի 7.5% գնաճ:

2020թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 4.1% և 2.9% գնաճ: 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 12.2% և 23.0%-ով, իսկ հունվար-դեկտեմբերին 2019թ. հունվար-դեկտեմբերի համեմատ՝ 16.7% և 20.5%-ով։