382 դիտում, 2021.01.14 13:36

ՀՅԴ ՀԳՄ-ն ցավակցագիր է հղել Պուլուզյաններին՝ որդու նահատակության կապակցությամբ

ՀՅԴ ՀԳՄ-ն ցավակցագիր է հղել Պուլուզյաններին՝ որդու նահատակության կապակցությամբ

ՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր ցավակցությունն է հայտնում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի «Ապառաժ» պաշտոնաթերթի խմբագիր Արա Պուլուզյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին՝ որդու նահատակության կապակցությամբ:

Ընկերոջ սիրելի որդին՝ Ավո Պուլուզյանը, մարտնչել է Արցախի հարավային ուղղությամբ: Զոհվելուց հետո նրա մարմինը տևական ժամանակ գտնվել է թշնամու վերահսկողության տակ անցած տարածքում:

Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած բոլոր հայորդիներին:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

14.01.2020 թ.