Ռուսաստանում մեկ օրում 83 շրջանում արձանարգվել է COVID-19-ի 24 763 դեպք։ Այս մասին հայտնել է վարակի տարածման դեմ պայքարի շտաբը։
Վերջին 24 ժամում մահացել է 570 քաղաքացի, հիվանդանոցից դուրս է գրվել 22 850 մարդ:
Ռուսաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 495 816 դեպք, մահացել է 63 940 մարդ, ապաքինվել է 2 882 044 վարակակիր։