310 դիտում, 2021.01.14 13:14

Արցախում մեկ օրում հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության ութ նոր դեպքեր

Արցախում մեկ օրում հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության ութ նոր դեպքեր

Արցախում հունվարի 14-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության ութ նոր դեպքեր: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

Երկրում շարունակվում են նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող հակահամաճարակաբանական միջոցառումները:

Վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է 61 թեստավորում, ինչի արդյունքում հայտնաբերվել են կորոնավիրուսային հիվանդության ութ նոր դեպքեր: Լաբորատոր հետազոտության արդյունքներով դրական հաստատված դեպքերից թեթև ձևերն ամբուլատոր եղանակով բուժվում տնային, իսկ ծանր ձևերը՝ ստացիոնար պայմաններում:

Այս պահի դրությամբ ստացիոնար բուժում են ստանում 39 վարակակիր: Ընդհանուր առմամբ, ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից թեստավորման նպատակով 17 923 նմուշառում է իրականացվել, որոնցից կորոնավիրուսային վարակը հաստատվել է 2 031 անձի մոտ:

Արձանագրվել է մահվան 31 դեպք, որից 29-ի մոտ մահը գրանցվել է հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին, իսկ կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացու մոտ մահը վրա է հասել ուղեկցող այլ հիվանդության պատճառով: