Մոսկվայում մեկ գիշերվա ընթացքում տեղացել է 10 մմ տեղումներ: Այս մասին հայտնել են Մոսկվայի օդերեւութաբանական ծառայությունից:
«Ձյան ծածկույթի բարձրությունը մայրաքաղաքում 24-ից հասել է 34 սմ-ի»- նշել է օդերեւութաբանական ծառայության ներկայացուցիչը։
Անցած գիշերն ամենացուրտ գիշերն է եղել Մոսկվայում այս ձմռան սկզբից ի վեր: Գլխավոր օդերևութաբանական կայանում արձանագրվել է մինուս 14 աստիճան: