կարևոր
1745 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-14 11:52

Ժամանակավորապես փակ կլինի Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը

Ժամանակավորապես փակ կլինի Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը‚ ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված‚ հունվարի 15-ին՝ ժամը 13.30-ից մինչև 17.00‚ փակ է լինելու երթևեկության համար։

Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։