Հունվարի 14-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1357 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 244 612 է:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 15891 թեստավորում, այդ թվում 8767 հակամարմինների թեստով, 7124 PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 748 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 228 359 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 21 մարդ, ընդհանուր՝ 2867: