524 դիտում, 2021.01.14 11:15

Երբեք չեք կարող ենթադրել, թե ում կողմից և ինչ նպատակով կարող է ձեր երեխայի նկարն օգտագործվել․ ՀՀ ՄԻՊ

Երբեք չեք կարող ենթադրել, թե ում կողմից և ինչ նպատակով կարող է ձեր երեխայի նկարն օգտագործվել․ ՀՀ ՄԻՊ

Երեխաների ու հատկապես մանկահասակ երեխաների լուսանկարներ Ֆեյսբուքում ու այլ սոցիալական ցանցերում հրապարակելիս Մարդու իրավունքների պաշտպանը խնդրում է ցուցաբերել առավելագույն զգուշություն: Այս մասին Արման Թաթոյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ դուք այդ քայլով կորցնում եք ձեր երեխայի լուսանկարի նկատմամբ մասնավորության (privacy) ակնկալիքը: Այն կարող է դառնալ այլ, ցանկացած մարդու սեփականություն հաջորդ վայրկյանից:

Դա խոցելի է դարձնում երեխային ու նաև առաջին հերթին ձեզ` ծնողներիդ:

Երբեք չեք կարող ենթադրել, թե ում կողմից և ինչ նպատակով կարող է երեխայի նկարն օգտագործվել:

Ցավոք, սոցիալական ցանցերը ու երևի թե հատկապես Ֆեյսբուքը հեղեղված են վիրավորանքներով, ատելությամբ և այլ անօրինական երևույթներով»: