կարևոր
745 դիտում, 10 ամիս առաջ - 2021-01-14 10:13

ԱՀԿ միջազգային փորձագիտական խումբը ժամանել է Ուհան՝ ուսումնասիրելու COVID-19-ի ծագումը

ԱՀԿ միջազգային փորձագիտական խումբը ժամանել է Ուհան՝ ուսումնասիրելու COVID-19-ի ծագումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները հունվարի 14-ին ժամանել են Ուհան՝ կորոնավիրուսի ծագման պատճառներւ ուսումնասիրելու համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել են Չինաստանի իշխանությունները, երկրում գործող կանոնների համաձայն՝ փորձագետները պետք Է անցնեն 14-օրյա կարանտին, այդ ժամանակ նրանք չինացի մասնագետների հետ կոնսուլտացիաներ կվարեն տեսակապով:

Պատվիրակության կազմի մեջ են մտնում մասնագետներ Ռուսաստանից, Ավստրալիայից, Դանիայից, Գերմանիայից, Քենիայից, Ճապոնիայից, Նիդեռլանդներից, Կատարից, Սուդանից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից եւ Վիետնամից, ինչպես նաեւ նրանց գործընկերները Չինաստանից: