25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
Քիչ առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունեց երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու վերաբերյալ դեմոկրատների ներկայացրած բանաձևը: Այս որոշումը Թրամփին դարձնում է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, որին Պալատը երկու անգամ իմպիչմենթ է հայտարարել: 2019-ի դեկտեմբերին Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց համապատասխան բանաձևին՝ նրան մեղադրելով լիազորությունները չարաշահելու մեջ, բայց Սենատը մերժեց այն: Ինչպես հայտնում է CNN-ը՝ հունվարի 13-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Թրամփին պաշտոնանկ անելու բանաձևը 232 կողմ և 197 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Առաջարկված բանաձևով Թրամփին մեղադրանք է առաջադրվում «ապստամբության հրահրում»՝ հունվարի 6-ին Վաշինգտոնում անկարգությունները հրահրելու մեջ, երբ կոնգրեսականները հաստատեցին նախագահական ընտրությունների արդյունքը: Արդյունքում, Թրամփի կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիում:
Ավելի վաղ Փոխնախագահ Մայք Փենսը հանդիպում էր ունեցել Թրամփի հետ, այնուհետև մերժել էր կիրառել Սահմանադրության 25-րդ հավելումն ուժի մեջ մտցնելու դեմոկրատների կոչը: Հիշեցնենք, որ այդ կետը Փենսին թույլ է տալիս Թրամփին նախագահի պաշտոնում ճանաչել անգործունակ ու նրան հեռացնել պաշտոնից:
Իմփիչմենթի հարցն այժմ տեղափոխվելու է Սենատ, որտեղ արդեն դատավարության գործընթացը կարող է ավարտվել Թրամփի նախագահության ժամկետի լրանալուց՝ հունվարի 20-ից ավելի ուշ: Սակայն այստեղ կարեւորը ժամանակը չէ, այլ փաստը, ասում են դեմոկրատները: Անկախ ժամկետից, իմփիչմենթի ենթարկվելուց հետո Թրամփն այլեւս երբեք չի կարող դառնալ նախագահի թեկնածու:
Սենատում հանրապետականների առաջնորդները քննարկում են իմպիչմենթի հարցն արդեն այս ուրբաթ՝ հունվարի 15-ին վարույթ ընդունելու հնարավորությունը: Ավելի վաղ Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը հայտարարել էր, որ չի կարող արտահերթ աշխատանքային նիստ նշանակել առանց բոլոր 100 սենատորների համաձայնության, իսկ հաջորդ հերթական նիստը նախատեսված է միայն հաջորդ երեքշաբթի օրը: