Հանրապետության տարածքում hունվարի 14-ի երեկոյան սպասվում են տեղումներ, լեռնային գոտում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին՝ հարավային՝ 5-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 14-15-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում hունվարի 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Գիշերը կդիտվի -2, ցերեկը՝ +7, երեկոյան՝ +3 աստիճան տաքություն։