232 դիտում, 2021.01.13 23:33

Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարը մնում է Հայրապետյանը

Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարը մնում է Հայրապետյանը

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարում կայացան 5-րդ տուրի պարտիաները:

Մրցաշարային աղյուսակի առաջատար Հովիկ Հայրապետյանը հաղթանակ տոնեց և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում Ռուսաստանից Սերգեյ Լոբանովն է, իսկ եռյակը եզրափակում է Բելառուսը ներկայացնող Դենիս Լազավիկը:

Հուշամրցաշարի շրջանակներում անցկացվում են շվեյցարական և շրջանային մրցաշարեր: Շվեյցարական միազգային մրցաշարում հանդես կգան 10  երիտասարդ շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Իրանից: