Կապանի ոստիկանները բերման են ենթարկել բանկերից մեկի քաղաքաում գործող մասնաճյուղից փող գողացած տղամարդուն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Հունվարի 8-ին ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ մի տղամարդ քաղաքում գործաղ բանկերից մեկում փող է գողացել։ Կապանի Երկաթուղայինների փողոցի բնակիչը հայտնաբերվել ու կասկածանքով բերման է ենթարկվել բաժին։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողացված փողը։
Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով