306 դիտում, 2021.01.13 22:38

Գոռ Բակլաչյանը կնշանակվի քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ

Գոռ Բակլաչյանը կնշանակվի քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ

Արդարադատության նախարարի խորհրդական Գոռ Բակլաչյանը կնշանակվի Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ: Այս մասին որոշումը ներառված է կառավարության հունվարի 14-ի նիստի օրակարգում:

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի խորհրդական Գոռ Բակլաչյանին»,- ասված է որոշման մեջ: