352 դիտում, 2021.01.13 21:49

Գորիսից Ներքին Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրեր կգործի անվճար հանրային տրանսպորտ

Գորիսից Ներքին Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրեր կգործի անվճար հանրային տրանսպորտ

Հունվարի 14-ից Գորիսից անվճար հիմունքներով դեպի Ներքին Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրեր կգործի հանրային տրանսպորտ։ Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով՝ սահմանամերձ Ներքին Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրերի ուղղությամբ կգործեն նոր երթուղիներ։

Ուղևորափոխադրումներն իրականացվելու են անվճար։

«Բնակիչների ուղևորափոխադրումները Գորիս քաղաքից դեպի նշված բնակավայրեր և հակառակ ուղղությամբ իրականացվելու են հետևյալ գրաֆիկով՝

Երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ օրերին՝ ժամը 09։00-ին, Գորիս-Ներքին Խնձորեսկ,
Ժամը 10։30-ին, Ներքին Խնձորեսկ-Գորիս.

Երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերին՝ ժամը 09։00-ին, Գորիս-Որոտան-Բարձրավան-Շուռնուխ,
Ժամը 13։00-ին՝ Շուռնուխ-Բարձրավան-Որոտան-Գորիս:

Ժամային գրաֆիկները նախնական են և կարող են փոփոխվել բնակավայրերի բնակիչների պահանջով։

Միկորավտոբուսը վերոնշյալ ուղղություններով Գորիս քաղաքից շարժվելու է Մաշտոցի 14 հասցեից՝ Մխիթար Սպարապետի անվան հրապարակի հարևանությամբ գտնվող կանգառից»,- ասվում է համայնքապետարանի ֆեյսբուքյան գրառման մեջ։