Հունվարի 13-ին լրանում է Բաքվում հայերի ջարդերի 31-րդ տարելիցը:
Այդ օրը, որը «սեւ հունվար» անվանումն է ստացել, պաշտոնական տվյալներով 48 հայ է մահացել: Հայկական ջարդերը Բաքվում վերաճեցին հակախորհրդային ապստամբության, որը ղեկավարում էր Ադրբեջանի Ազգային պաշտպանության խորհուրդը Ադրբեջանի ազգային ճակատի ծայրահեղական թեւի գլխավորությամբ: Հունվարի 13-ին մոտավորապես 50 հազար մարդուց բաղկացած ամբոխը, որը հանրահավաքի էր դուրս եկել Լենինի հրապարակ, բաժանվելով խմբերի, սկսել են տուն առ տուն վերացնել հայերին: Ամբոխները հարձակվում էին հայերի վրա եւ ծեծելով սպանում: Ողջ մնացածներին բեռնում էին լաստանավերի վրա եւ ուղարկում Թուրքմենիա: