320 դիտում, 2021.01.13 18:33

Լավրովը ՀՀ ԱԳ նախարարի հետ քննարկել է Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Լավրովը ՀՀ ԱԳ նախարարի հետ քննարկել է Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Հունվարի 13-ին կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը:

Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համատեքստում նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Նախարար Այվազյանը կարևորել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձման վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորության լիարժեք և շուտափույթ իրականացումը։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին։