20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Հունվարի 13-ին կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը:
Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համատեքստում նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Նախարար Այվազյանը կարևորել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձման վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորության լիարժեք և շուտափույթ իրականացումը։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին։