Ռուս խաղաղապահները տեղեկություն չունեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիից հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցների վերաբերյալ: Այս մասին հայտնել է ռուս խաղաղապահների առաքելության ներկայացուցիչ Նիկոլայ Կրուչինինը:
Հարցին` արդյոք ճիշտ են լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե Շուշիից ադրբեջանցիները կրակել են Արցախի ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ, Կրուչինինը պատասխանել է. «Մենք նման տեղեկություն չունենք»:
Լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ Շուշիից ադրբեջանցիները կրակել են Արցախի ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ: Նշվում է, որ մեկ զինծառայող վիրավորվել է, նա վիրահատվել է, վիճակը կայուն ծանր է: