360 դիտում, 2021.01.13 16:24

Զինծառայող Ռադիկ Թաթոսյանի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Զինծառայող Ռադիկ Թաթոսյանի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտնում է, որ զինծառայող Ռադիկ Թադևոսյանի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Քննչական կոմիտեն այս մասին հաղորդագրություն է տարածել:

«2021 թվականի հունվարի 12-ին` ժամը 14։50-ին, «երկկողմանի թոքաբորբ, սուր միոկարդիտ, COVID-19 հարցական» ախտորոշմամբ ԱՀ բժշկական կենտրոն է ընդունվել N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռադիկ Էդգարի Թաթոսյանը: Նույն օրը՝ ժամը 18։25-ին, ԱՀ ԲԿ-ում գրանցվել է Ռ.Թաթոսյանի կենսաբանական մահը։

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հունվարի 13-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հունվարի 12-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, հիվանդության հետևանքով (նախնական՝ սիրտ-թոքային անբավարարություն) մահացել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2002թ. ծնված Ռադիկ Էդգարի Թաթոսյանը: