կարևոր
1451 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-13 16:18

Գեղամ Գևորգյանը որոշել է բողոքարկել իր լիազորությունները դադարեցնելու դատարանի որոշումը

Գեղամ Գևորգյանը որոշել է բողոքարկել իր լիազորությունները դադարեցնելու դատարանի որոշումը

Գեղամ Գևորգյանը որոշել է բողոքարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի այն որոշումը, որով դադարեցվել էին Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում իր լիազորությունները:

Հարցին, թե երբ է պատրաստվում բողոքարկել որոշումը, Գեղամ Գևորգյանը պատասխանեց` երբ ուզեմ: Հիշեցնենք, որ դատարանը Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի լիազորությունները դադարեցնելու որոշում էր կայացրել 2020թ. դեկտեմբերի 17-ին, և այն կարող է բողոքարկվել ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

Գեղամ Գևորգյանի դեմ հայցադիմում էր ներկայացրել համալսարանի Հանրային կապերի ծառայության գլխավոր մասնագետ Կարեն Հեքիմյանը՝ նշելով, որ Գևորգյանը մինչև ռեկտորի պաշտոնակատար դառնալը հանդիսանում էր «Էվոկա» բանկի խորհրդի նախագահի տեղակալ, իսկ «Հիմնադրամների մասին» օրենքով չի թույլատրվում ռեկտորի պաշտոնի զուգակցումն այլ վճարովի աշխատանքի հետ:

Գեղամ Գևորգյանը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր ընտրվել 2019թմայիսի 30-ին: