280 դիտում, 2021.01.13 15:47

Ցավալի է, որ Ադրբեջանում դեռևս կան գերիներ. Մխիթարյանը La Repubblica պարբերականին տված հարցազրույցում խոսել է Արցախյան վերջին պատերազմի մասին

Ցավալի է, որ Ադրբեջանում դեռևս կան գերիներ. Մխիթարյանը La Repubblica պարբերականին տված հարցազրույցում խոսել է Արցախյան վերջին պատերազմի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը La Repubblica պարբերականին տված հարցազրույցում խոսել է Արցախյան վերջին պատերազմի մասին:

«Անհավանական է, որ 21-րդ դարում տեղի է ունենում մնան բան` հակամարտություն, որը ձգվում է 30 տարի: Ցավալի է, որ Ադրբեջանում դեռևս կան գերիներ, որոնց գողացել են իրենց տներից»,- ասել է Մխիթարյանը:

Հայ կիսապաշտպանը իր խոսքում շնորհակալություն է հայտնել «Ռոմա»-ին` պատերազմի ընթացքում մարդասիրական աջակցությունն ցուցաբերելու համար: «Կարևոր էր, որ մեր ձայնը լսելի դառնար աշխարհին: Շնորհակալ եմ Իտալիային աջակցության համար և բոլորին՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար»,-ասել է հայ ֆուտբոլիստը:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը` Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների աջակցությամբ, պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ: Նոյեմբերի 10-ին ռազմական գործողությունները դադարեցվել են` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ստորագրված եռակողմ հայտարարությամբ: