կարևոր
1608 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-13 15:01

Մարտակերտում ականի պայթյունից բնակիչ է զոհվել

Մարտակերտ քաղաքի վարչական տարածքի՝ «Մարտակերտի բաղեր» կոչվող տեղամասում, 2021 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում,  նախնական տվյալներով՝ ականի վրա պայթել է Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ Մ. Մ.-ն: Այս մասին տեղեկացնում են Արցախի քննչական կոմիտեից՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել էքսկավատորով հողային աշխատանքներ իրականացնելու ընթացքում: 

«Ականի պայթյունից մարմնի տարբեր աստիճանի այրվածքներ ստանալու հետևանքով, քաղաքացին  տեղում մահացել է: Դեպքի առթիվ  ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր»,-նշված է հաղորդագրության մեջ: