458 դիտում, 2021.01.13 13:59

24 միլիոն դրամ է տրվել՝ գազելներին «պլյոնկա» փակցնելու համար. Դավիթ Խաժակյան

24 միլիոն դրամ է տրվել՝ գազելներին «պլյոնկա» փակցնելու համար. Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քանի դեռ դուք քննարկում եք Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց ծայրն անգամ չի երևում, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ «Երևան» հիմնադրամի միջոցներից 24 միլիոն դրամ է հատկացվում «Անահիտ Սուքիասյան» Ա/Ձ-ին 100 գազելներ «մշակված դիզայնին համապատասխան թաղանթապատելու նպատակով»։

24 միլիոն դրամ գազելներին «պլյոնկա» փակցնելու համար:

Բառեր չեմ գտնում սա մեկնաբանելու համար»։