230 դիտում, 2021.01.13 13:45

Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 91 594 383-ի

Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 91 594 383-ի

Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 91 594 383-ի: Այս մասին հաղորդում է Ջոնս Հոպկինսի Ամերիկյան համալսարանը։

Համալսարանի տվյալներով՝ հունվարի 13-ի դրությամբ աշխարհում COVID-19-ից մահացածների թիվը մեկ օրում աճել է մինչեւ 1 962 219, ապաքինվել է ավելի քան 64 մլն մարդ:

Աշխարհում COVID-19-ով վարակման 5 մլն եւ ավելի դեպքեր ունեցող երկրների թվում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատար է մնում Միացյալ Նահանգները, որտեղ հայտնաբերվել է 22 838 110 վարակակիր, գրանցվել է 380 670 մահվան ելքեր եւ բուժվել է ավելի քան 13 մլն մարդ:

Վարակվածների թվով երկրորդ տեղը զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը մեկ օրում հասել է 10 495 147-ի, զոհվածների թիվը՝ մինչեւ 151 529-ի, ապաքինվել է ավելի քան 10 մլն մարդ:

Վարակվածների թվով աշխարհում երրորդ տեղը մնում է Բրազիլիան։ Այնտեղ պանդեմիայի ընթացքում հիվանդացել է 8 195 637 մարդ, նրանցից մահացել է 204 690-ը, բուժվել է ավելի քան 7,2 մլն մարդ: