19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 91 594 383-ի: Այս մասին հաղորդում է Ջոնս Հոպկինսի Ամերիկյան համալսարանը։
Համալսարանի տվյալներով՝ հունվարի 13-ի դրությամբ աշխարհում COVID-19-ից մահացածների թիվը մեկ օրում աճել է մինչեւ 1 962 219, ապաքինվել է ավելի քան 64 մլն մարդ:
Աշխարհում COVID-19-ով վարակման 5 մլն եւ ավելի դեպքեր ունեցող երկրների թվում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատար է մնում Միացյալ Նահանգները, որտեղ հայտնաբերվել է 22 838 110 վարակակիր, գրանցվել է 380 670 մահվան ելքեր եւ բուժվել է ավելի քան 13 մլն մարդ:
Վարակվածների թվով երկրորդ տեղը զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը մեկ օրում հասել է 10 495 147-ի, զոհվածների թիվը՝ մինչեւ 151 529-ի, ապաքինվել է ավելի քան 10 մլն մարդ:
Վարակվածների թվով աշխարհում երրորդ տեղը մնում է Բրազիլիան։ Այնտեղ պանդեմիայի ընթացքում հիվանդացել է 8 195 637 մարդ, նրանցից մահացել է 204 690-ը, բուժվել է ավելի քան 7,2 մլն մարդ: