452 դիտում, 2021.01.13 13:01

Պարզաբանում՝ Ստեփանակերտում քիչ առաջ լսված երկու պայթյունների մասին

Պարզաբանում՝ Ստեփանակերտում քիչ առաջ լսված երկու պայթյունների մասին

Ստեփանակերտում քիչ առաջ լսված երկու պայթյունները պայմանավորված էին ականազերծման աշխատանքներով, որի մասին նախօրոք հայտարարվել էր ԱԻՊԾ կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:

«Ուստի, բնակչությանը հորդորում եմ հանգստություն պահպանել, իսկ լիազոր մարմինները անցկացնելու են համապատասխան քննություն՝ հասկանալու համար բոլոր հանգամանքները և կանխելու պատշաճ իրազեկման բացերով պայմանավորված տեղեկատվական ռիսկերը»,-նշել է նա: