Իսրայելը լույս հունվարի 13-ի գիշերը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավ-արեւելքի ուղղությամբ:
«Իսրայելը գրոհել է Դեյր Էզ Զորի եւ Ալ Բուքեմալեի շրջանների վրա»,-հաղորդել է Ikhbariya հեռուստաալիքը: Իր հերթին Sham FM ռադիոկայանը հաղորդել է, որ Դեյր Էզ Զորի նահանգի արեւմուտքում եւ արեւելքում միաժամանակ լսվել են մի քանի պայթյուններ:
Տուժածների եւ վնասների մասին տեղեկություններ դեռ չկան:
Իսրայելի զինվորականները քանիցս գնդակոծել են Սիրիայի տարածքը՝ դա բացատրելով ժամանակակից սպառազինությունները թշնամիները ձեռքը չընկնելու ձգտմամբ: Առաջին հերթին խոսքը «Հըզբոլլահ» լիբանանյան շարժման մասին է, որը մարտնչում է Բաշար Ասադի կողմում եւ վերահսկվում է Թեհրանի կողմից։