կարևոր
1310 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-13 10:36

Չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտում, Մարտունու և Ասկերանի շրջանների մի քանի համայնքներում

Չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտում, Մարտունու և Ասկերանի շրջանների մի քանի համայնքներում

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Մարտունու շրջանի Աշան-Նոր Շեն-Հացի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում:
Պայթյունների ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել:

«ԱԻ ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է. անծանոթ առարկաներ կամ զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում, անհապաղ զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝

☎911,101,112 կարճ հեռախոսահամարներին»,-նշված է ԱԻՊԾ հաղորդագրության մեջ: