կարևոր
1400 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-13 09:55

ՃՏՊ Իսակովի պողոտայում. փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայում արգելափակված վարորդին

ՃՏՊ Իսակովի պողոտայում. փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայում արգելափակված վարորդին

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 13-ին, ժամը 00:31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ «Կիլիկիա» ավտոկայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 10/6 հասցեի դիմաց բախվել են «Mazda», «BMW» (վարորդ՝ Ա․ Շ․) և «Mitsubishi Pajero» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները դուրս են բերել «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի ներսում արգելափակված վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «Mitsubishi Pajero» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։