կարևոր
1007 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-13 09:13

Այսօր հունվարի 13-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Այսօր հունվարի 13-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Հունվարի 13, տարվա 13-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 352 (նահանջ տարիներին՝ 353) օր։

  • 1625՝ մահացել է Յան Բրեյգել Ավագը, հոլանդացի նշանավոր նկարիչ (ծն. 1568 թ.):
  • 1703՝ Մոսկվայում լույս տեսավ առաջին ռուսական լրագիրը` «Սանկտ-Պետերբուրգյան նորություններ»:
  • 1831՝ ծնվել է Կոնստանտին Լեոնտևը, ռուս դիվանագետ, կրոնական-պահպանողական ուղղության նշանավոր մտածող, փիլիսոփա, գրող, գրական քննադատ, հրապարակախոս։
  • 1866՝ սկսեց հրատարակվել Երուսաղեմի հայկական պատրիարքարանի պաշտոնական օրգան «Սիոն» պարբերականը
  • 1915՝ Իտալիայի Ավեցցանո քաղաքում տեղի ունեցավ երկրաշարժ, որի հետևանքով զոհվեց մոտ 30 000 մարդ:
  • 1945՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի Բեռլինի ճակատամարտի ժամանակ սկսվեց Արևելա-պրուսական գործողությունը: 1985՝ Եթովպիայում ուղևորատար գնացքի վթարի զոհ դարձավ 428 մարդ
  • 1987՝ ծնվել է Մարիա Շարապովան, ռուս նշանավոր թենիսիստուհի, թենիսի նախկին աշխարհի առաջին ռակետ և «Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն
  • 1990՝ Բաքվում սկսվեցին խաղաղ հայ բնակչության ջարդեր:
  • 1991՝ խորհրդային զինված ուժերը գրոհելով գրավում են Վիլնյուսի հեռուստակենտրոնը, սպանելով տասնչորս մարդ։
  • 1998՝ Ուկրաինայում հիմնադրվեց Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմը:
  • 2012՝ Իտալիայի ափերի մոտ 4234 ուղևորով Costa Concordia օվկիանոսային զբոսանավի վթարը։ Զոհվեց երեսուն մարդ, երկուսը՝ անհետ կորած։