կարևոր
4432 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-13 00:48

Հրապարակվել է երկաթուղու քարտեզը, որի շուրջ համաձայնության են եկել Հայաստանն ու Ադրբեջանը

Հրապարակվել է երկաթուղու քարտեզը, որի շուրջ համաձայնության են եկել Հայաստանն ու Ադրբեջանը

Ռուսական «Կոմերսանտ» լրատվական կայքը հրապարակել է տրանսպորտային միջանցքների, ներառյալ՝ երկաթուղու քարտեզը, որի շուրջ համաձայնության են եկել Հայաստանն ու Ադրբեջանը։

«Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել երեք երկրների փոխվարչապետերի գլխավորությամբ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը կզբաղվի «տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ»: Քննարկվող երկու հիմնական ոլորտ կա: Նախ, սա միջանցք է Ադրբեջանի հիմնական մասից դեպի անկլավ ՝ Նախիջևան, որը պետք է անցնի Հայաստանի Սյունիքի մարզով: Եվ երկրորդ` Երեւանից դեպի նույն Սյունիքի մարզ տանող երկաթգիծը, որը անցկացվում է Նախիջևանի միջով»,- գրում է Կոմերսանտը:

Հրապարակված քարտեզի համաձայն՝ Երեւանից Ռուսաստան երկաթգիծն անցնելու է Նախիջեւան-Մեղրի-Զանգելան-Ջաբրայիլ-Բաքու-Ղաղստան ճանապարհով։ Քարտեզում կանաչով երևում է տրանսպորտային միջանցքը, որը Նախիջևանը կապելու է Զանգելանի հետ, իսկ այնուհետ շարունակվի դեպի Հորադիզ և Բաքու՝ անցնելով ՀՀ Սյունիքի մարզի տարածքով։ Իսկ սև կետագծերով քարտեզում պատկերված է երկաթուղային հաղորդակցությունը, որը Երևանը կկապի Սյունիքի մարզի հետ։ Քարտեզից սակայն երևում է, որ երկաթուղու մեծ մասը անցնելու է Նախիջևանի տարածքով։ Խորհրդային տարիներին երկու երթուղիներն էլ ակտիվորեն օգտագործվել են, սակայն արցախյան հակամարտության մեկնարկից ի վեր դադարել գոյություն ունենալ։

Հայաստանը Իրանին և Ռուսաստանին կապող ճանապարհը դարձյալ անցնում է Նախիջևանի տարածքով և Ջուղայից մտնում Իրան։ Ռուսաստանի պարագայում ճանապարհը անցնում է Սյունիքի մարզ-Զանգելան-Հորադիզ-Սաբիրաբադ-Շիրվան-Գոբուստան-Բաքու-Սիազան-Դաղստան (Ռուսաստան) ուղղությամբ։

Ադրբեջանը Սյունիքով և Նախիջևանով կկապվի Թուրքիայի հետ: 

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որտեղ որևէ բառ անգամ չկա ռազմագերիների և անհետ կորածների վերադարձի մասին, որը շեշտում էր  Փաշինյանը մինչ Մոսկվա մեկնելը, գերեվարվածների ծնողներին վստահեցնում, որ հանդիպմանն այդ խնդիրը արագ կարգավորում կստանա: