կարևոր
1532 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-12 20:17

Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունների դիմել․ ՄԻՊ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ադրբեջանը գերիների հարցը ակնհայտ քաղաքականացնում է: Իր դժգոհությունն է հայտնել Հայաստանի օմբուդսմենն ու պարզաբանել, որ միջազգային պահանջների համաձայն՝ ռազմագերիները կամ թշնամու մոտ հայտնված քաղաքացիական անձինք ռազմական գործողությունների դադարից հետո պարտադիր պետք ազատ արձակվեն եւ վերադառնան հայրենիք: Կոպիտ խախտում է նաեւ նրանց նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելը:

Արման Թաթոյանի համար մտահոգիչ է նաեւ, այն հանգամանքը, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհային հատվածների մասով մի շարք խնդիրներ կարգավորված չեն:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: