Հունվարի 10-ին, ժամը 21:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչը մեքենայով հարվածել է Պաշտպանության նախարարության դարպասներին, կոտրել ու ներս մտել: Այնուհետեւ, կոտրելով վարչական մասնաշենքի մուտքի դռները, մեքենայով մխրճվել շինության մեջ:
Հրանտ Վարդանյանի խոսքով, եղբայրն այդ քայլին է դիմել որդու կորստի, անորոշության, հոգեկան ու նյարդային ծանր ապրումների պատճառով:
Քաղաքացուն ձերբակալել են Ռազմական ոստիկանության աշխատակիցները: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: