24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Աշխարհում Telegram-ից օգտվողների թիվը վերջին 72 ժամում աճել է 25 միլիոնով, այդ մասին հայտարարել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը:
«Հունվարի առաջին շաբաթում ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է 500 միլիոնը: Դրանից հետո այն շարունակել է աճել. միայն վերջին 72 ժամում Telegram-ին են միացել 25 մլն նոր օգտատերեր: Այդ նոր օգտատերերը միացել են ամբողջ աշխարհից՝ 38 տոկոսը՝ Ասիայից, 27 տոկոսը՝ Եվրոպայից, 21 տոկոսը՝ Լատինական Ամերիկայից և 8 տոկոսը՝ Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից»,- գրել է Դուրովը իր միկրոբլոգում: