362 դիտում, 2021.01.12 18:48

Փորձագետների գնահատմամբ՝ վարչապետը չի կարողացել գոնե գերիների հարցում համաձայնության հասնել․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայկական կողմի համար ամենացավոտ՝ գերիների վերադարձի հարցը մոսկովյան հանդիպմանը լուծում չստացավ: Այս ֆոնին լավատեսական տեքստեր հնչեցին տնտեսական համագործակցության, հեռանկարների ու տարածաշրջանի տրանսպորտային կոմմունիկացիաների մասին:

Փաշինյան, Պուտին, Ալիեւ հանդիպման արդյունքները Հայաստանի համար, մեր երկրի քաղաքագիտական համայնքը ձախողված որակեց: Թեւան Պողոսյանը կարծում է, որ Արցախի հարցի հետագա կարգավորման ուղիներն էլ մշուշոտ են, ասածը հիմնավորում է Հայաստանի իշխանությունները կարծես թե ձեռքները լվացրել են ու աչք են փակում, թե ինչ է կատրվել ու կատարվում Արցախում:

Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում: