Այսօր, հունվարի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են Mercedes և «Երազ» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով «Երազը» կողաշրջվել է, վարորդն էլ տեղում մահացել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Mercedes-ի վարորդը վթարից հետո ահազանգել է Շտապօգնություն, փորձել է օգնություն ցուցաբերել «Երազի» վարորդին։ Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են «Երազի» վարորդի մահը, որից հետո Mercedes-ի վարորդը ահազանգել է Ոստիկանություն։