Another video published in social media demonstrating intentional destruction of #Armenia'n monuments by #Azerbaijan'i armed forces: Arakel village of #Hadrut region of the Republic of #Artsakh (currently occupied by Azerbaijan). pic.twitter.com/txRHP3XHdX
— Anna A. Naghdalyan (@naghdalyan) January 12, 2021
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Թվիթերում հրապարակել է տեսանյութ, որում ադրբեջանցիները պղծում են հայկական մշակութային արժեք խաչքարը։ Այս անգամ տեսանյութը Արցախի` այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Հադրութի շրջանի Առաքել գյուղից է։ Կադրերում երևում է` ինչպես են ադրբեջանցիները կոտրում խաչքարը։
«Սոցիալական ցանցերում հրապարակված մեկ այլ տեսանյութ, որը ցույց է տալիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական հուշարձանների կանխամտածված ոչնչացումը: Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Առաքել գյուղն է, որն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից», – մակագրել է Նաղդալյանը։