27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը որոշում է կայացրել երկիր մուտք գործելու համար փակել ծովային եւ ցամաքային սահմանները` կորոնավիրուսով վարակների շարունակական աճի պայմաններում: Այս մասին հայտարարել է ՊԳԽ-ի գլխավոր քարտուղար, բրիգադային գեներալ Մահմուդ Ալ-Ասմարը:
Ինչպես նշել է Ալ-Ասմարը, ՊԳԽ-ի արտակարգ նիստը, որը վարել է հանրապետության նախագահ Միշել Աունը, նվիրված է եղել «Լիբանանում ներկայիս ընդհանուր քաղաքացիական մոբիլիզացիայի ռեժիմի շրջանակներում սահմանափակող միջոցառումների խստացմանը` COVID-19 համավարակի դեմ պայքարելու համար»: Որոշվել է հունվարի 14-25-ը 24-ժամյա պարետային ժամ սահմանել:
Հինգշաբթիից փակ կլինեն բոլոր պետական հաստատությունները եւ մասնավոր ընկերությունները, համալսարանները, դպրոցները, մանկապարտեզները, կինոթատրոնները, գրադարանները, թանգարանները, հանդիսությունների սրահները, մարզադաշտերը եւ խաղատները: Ներդրվել է արգելք քաղաքային զբոսայգիների եւ արգելոցների համար։ Սննդի սուպերմարկետները, հացի փռերն ու ճաշարանները սնունդը կառաքեն պատվերով:
Երկրի Առողջապահության նախարարության տվյալներով՝ երկուշաբթի Լիբանանում վարակվել է 3095 քաղաքացի, եւս 23-ը մահացել են կորոնավիրուսից: