կարևոր
845 դիտում, 9 ամիս առաջ - 2021-01-12 16:07

Թուրքիայում F-35 ամերիկյան կործանիչների պահեստամասերի արտադրությունը կասեցված կմնա 2021-2022-ին

Թուրքիայում F-35 ամերիկյան կործանիչների պահեստամասերի արտադրությունը կասեցված կմնա 2021-2022-ին

F-35-երի արտադրության ծրագրում Թուրքիայի մասնակցության առնչությամբ Միացյալ Նահանգների քաղաքականությունն անփոփոխ է մնացել: Պենտագոնի ներկայացուցիչ Թոմաս Քեմպբելլն ասել է, որ Թուրքիայում F-35 ամերիկյան կործանիչների պահեստամասերի արտադրությունը կասեցված կմնա 2021-2022-ին, քանի որ ռուսական S-400 համակարգերի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվել: