Ռուսաստանը որոշել է, որ Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցությունը դեռ որոշ ժամանակով դադարեցված կմնա:
Իսկ ավելի հստակ, մինչեւ փետրվարի 1-ը թռիչքներ չեն իրականացվի Ռուսաստանից Մեծ Բրիտանիա եւ հակառակը:
Նշենք, որ թագավորությունում կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերումից հետո Ռուսաստանը դեկտեմբերի 22-ին դադարեցրել էր ավիահաղորդակցությունը: Այս պահին կորոնավիրուսի նոր տեսակի մասին հայտնի է միայն, որ այն ավելի հեշտ ու արագ է տարածվում, բայց դեռ ապացույցներ չկան, որ մահացության թիվը դրանից կաճի: