ԱԺ փոխխոսնակ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը տեղեկացնում է, որ միացել է ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին։
«Մարդու իրավունքների ոլորտում առաջնահերթությունները շատ են։ Այսօր մեզ համար առավել քան կարեւոր է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մահացածների մարմինների փոխանակման հարցերը, անհայտ կորածների ճակատագրի պարզումը»,- գրում է Նազարյանը։
Նշենք, որ պատգամավոր Թագուհի Թովմասյանին ԱԺ ղեկավարությունը տարեվերջին տեղափոխել էր Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի կազմ։ Մինչ այդ Թովմասյանն անդամակցում էր մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովին: Թովմասյանի տեղը հանձնաժողովում համալրել է Լենա Նազարյանը
Հավելենք, որ 2020թ.-ի դեկտեմբերի 29-ին Ազգային ժողովը փակ-գաղտնի քվեարկությամբ կողմ է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Զոհրաբյանի լիազորությունների դադարեցման օգտին կողմ է քվեարկել 78, դեմ` 4 պատգամավոր: