կարևոր
2063 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-12 13:22

Սահմանների որոշման գործընթացի շրջանակներում մոնիթորինգն արձանագրել է խնդրահարույց դեպքեր․ Արման Թաթոյան

Սահմանների որոշման գործընթացի շրջանակներում մոնիթորինգն արձանագրել է խնդրահարույց դեպքեր․ Արման Թաթոյան

Ուղիղ սպառնալիքներ ու զգալի վտանգներ են առաջացել ոչ միայն Կապանի օդանավակայանի, այլև անմիջապես օդանավակայանի հարևանությամբ M2 միջպետական ճանապարհի համար, որը Կապանը կապում է Երևանի հետ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նա ընդգծեց՝ սահմանների որոշման մեկնակետն այն պետք է լինի, թե արդյո՞ք դրա արդյունքում մենք ունենում ենք խաղաղություն և համերաշխություն մեր ժողովրդի իրավունքների տեսանկյունից։

«Սահմանների որոշման գործընթացի շրջանակներում մոնիթորինգն արձանագրել է խնդրահարույց դեպքեր, և մեր գնահատականները հիմնված են կոնկրետ օրինակների վրա։ Օրինակ՝ Շուռնուխի բնակիչ Ստյոպա Մովսիսյանի անասնագոմը կիսվել է երկու մասի։ Սա այն բանի հետևանքն է, որ մենք կիրառում ենք մեխանիկական մոտեցումներ։ Սահմանների որոշման գործընթացը չի կարող ընթանալ մեխանիկական մոտեցումներով»,-նշեց ՄԻՊ-ը։