կարևոր
1869 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-12 13:02

ՌԴ-ի՝ Մոնղոլիայի հետ սահմանին 8,7 բալանոց ուժեղ երկրաշարժ Է տեղի ունեցել

ՌԴ-ի՝ Մոնղոլիայի հետ սահմանին 8,7 բալանոց ուժեղ երկրաշարժ Է տեղի ունեցել

8,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մոնղոլիայի եւ Ռուսաստանի սահմանին: Այդ մասին հաղորդել է արտակարգ իրավիճակների նախարարության Իրկուտսկի մարզի վարչությունը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով 01:32-ին: Էպիկենտրոնը գտնվում է Մոնղոլիայի Տուրտ բնակավայրից 34 կիլոմետր հեռավորության վրա: Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) երկրաշարժի մագնիտուդը գնահատում է 6,5: Նրա տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Անգարսկից 277 կիլոմետր դեպի հարավ-արեւմուտք: Օջախն ընկած է տասը կիլոմետր խորության վրա: