Yerkirmedia.am-ը ներկայացնում է հունվարի 11-ին մոլորակի տարբեր անկյուններից լուսանկարների ընտրանի.
Մթնշաղը՝ Նյու Յորքում
Իսրայելում համազգային կարանտին են սահմանել՝ երկրում տարածվող կորոնավիրուսի նոր շտամի պատճառով
Որոնողափրկարարական գործողություն Ճավայի ծովում՝ ուղեւորատար ինքնաթիռի կործանման վայրում: Sriwijaya Air ընկերության ինքնաթիռը, որը շաբաթ օրը մեկնել էր Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից, ընկել է Ճավայի ծով: Boeing 737-500 ինքնաթիռում եղել է 62 մարդ, այդ թվում՝ վեց երեխա
Նոր Զելանդիայում անցկացվել են Իվետ Ուիլյամսի անվան աթլետիկայի մրցումները
Հռոմում դպրոցականները բողոքում են հեռավար ուսուցման դեմ՝ COVID-19 կորոնավիրուսի համաճարակի պատճառով
Երկրպագուներ Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում կայացած Big Bash լիգայի խաղի ժամանակ