կարևոր
1582 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-12 12:18

Գիտնականները բացահայտել են կորոնավիրուսի ծագումը

Գիտնականները բացահայտել են կորոնավիրուսի ծագումը

Քեմբրիջի համալսարանի եւ Պիրբրայթի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են SARS-CoV-2-ի առանցքային փոփոխությունները, որոնք վիրուսը մարդու համար պաթոգեն են դարձրել: 

Պարզվել է, որ գենետիկ ադապտացիաները, որոնք վիրուսին թույլ են տվել չղջիկներից անցնել մարդուն, նման են եղել 2003 թվականին ատիպիկ թոքաբորբի բռնկմանը: Գիտնականների կարծիքով՝ այս եզրակացությունը ենթադրում է ընդհանուր մեխանիզմի առկայություն, որի օգնությամբ այդ ընտանիքը վիրուսով մուտացիա է անում՝ կենդանիներից մարդկանց անցնելու համար։

Գիտնականների կարծիքով՝ հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ SARS-CoV-2 s-սպիտակուցի փոփոխությունները տեղի են ունեցել պատմականորեն, ինչը, հնարավոր է, առանցքային դեր է խաղացել վիրուսին տեսակային պատնեշը հաղթահարելու հարցում: