կարևոր
787 դիտում, 10 ամիս առաջ - 2021-01-12 10:46

Պայթյուններ լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել

Պայթյուններ լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել

Այսօրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունի շրջանի Ննգի համայնքում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում: Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Պայթյուններ լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել. սակրավորներն են աշխատում:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն: