17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 8 մարդ է մահացել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Ըստ առկա նախնական տեղեկությունների ՝ հրդեհի հետեւանքով զոհվել է 8 մարդ, այդ թվում՝ երեխա», - ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես հավելել է ոստիկանության մարզային վարչության մամուլի ծառայության ղեկավար Վալերի Գորելիխը, դեպքի վայրից հոսպիտալացվել է 17-ամյա դեռահաս՝ 1-ին եւ 2-րդ աստիճանի այրվածքներով: Նաեւ դեռահասի մոտ շմոլ գազից թունավորում է գրանցվել:
Հաղորվում է, որ փրկարարները բնակելի շենքից 90 մարդու են տարհանել, որոնց թվում՝ 9 երեխա:
Շենքից տարհանված բնակիչները պատմել են, որ հանկարծակի արթնացել են ուժեղ ծխից, իսկ հրդեհը բռնկվել է երկրորդ հարկում գտնվող ու շուրջ 30 քառ. մետր մակերեսով բնակարանում:
Հրդեհի հնարավոր պատճառների մասին տեղեկատվություն դեռ չի հաղորդվում: